Ադրբեջանը հաստատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին կկայանա սահմանազատման հանձնաժողովի նիստը

23 Նոյեմբերի 2023, 18:00

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ծրագրված սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների նիստին մասնակցությունը։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տեղի կունենա պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հինգերորդ նիստը»,- հայտնել են ԱԳՆ-ից։