Հայազգի Arax of Paris-ը հայտնի էր բոդիբիլդերների վինտաժային լուսանկարներով

23 Մայիսի 2023, 09:20

Սպորտ

Հայաստանում ծնված Գրեգոր Արաքսը Թուրքիայից 1922 թ-ին փախել է Փարիզ։ Ֆոտոլրագրողը հայտնի է դարձել բոդիբիլդերների իր լուսանկարներով, որոնք հետագայում հանգեցրել են արական սեռի վինտաժային մերկ լուսանկարների կարիերային, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Qnews-ը։ 

Arax of Paris-ի կարիերան քսաներորդ դարի կեսերին տեւել է չորս տասնամյակ: Նրան հովանավորում էր ֆրանսիացի բանաստեղծ Լյուսիեն Բակեմանը, որը համարվում էր բոդիբիլդերների լուսանկարների ամենամեծ կոլեկցիոները Ֆրանսիայում, եթե ոչ աշխարհում։ Նա Արաքսին հանձնարարեց լուսանկարել բոդիբիլդերներին բեմում եւ դրանից դուրս: Բոդիբիլդերներից շատերը համաձայնել են մերկ լուսանկարվել: Լյուսիեն Բաքեմանի հավաքածուն ներառում էր բոդիբիլդերների առնվազն 7500 լուսանկար՝ կնիքներով, ամսաթվերով եւ ստորագրություններով, որոնց մեծ մասը՝ ալբոմներում։

Արաքսն իր վինտաժային մերկ լուսանկարները վաճառել է նաեւ ամերիկացի կոլեկցիոներներին: ԱՄՆ-ի տխրահռչակ փոստային տեսուչներին խաբելու համար նա սեռական օրգանները ծածկել է թզենու թերթերով, որոնք իր հաճախորդները կարող էին հեռացնել մի փոքր ջրով։

Բոդիբիլդեր և կինոդերասան Չարլզ Քասապյանը Արաքսի սիրելի մոդելն էր։

chales.jpg (43 KB)

helmut.jpg (47 KB)

hubert.jpg (48 KB)