Պետական պարտքն արդեն 2024թ․-ից մեծ բեռ բյուջեի համար. Alpha Economics
29 Նոյեմբերի 2023, 12:20
Պետական պարտքը վերջին հինգ տարիներին բավական արագ է ավելացել։ 2017թ․-ի համեմատ, 2023թ․-ին աճը կազմել է շուրջ 60 %։ 2024թ․-ից սկսած արդեն սպասարկման և մարումների գծով միլարդավոր դոլարների վճարումներ են սպասվում։ Իր հերթին ՀՆԱ/պարտք ցուցանիշը, որն այսօր կառավարելի տիրույթում է, բարելավվել է ոչ կայուն գործոնների հաշվին, ուստի չկա երաշխիք, որ նույն արագությամբ ցուցանիշը չի վատթարանա։