Արգենտինայի «Մասիս» պարային համույթը 30 տարեկան է

04 Դեկտեմբերի 2023, 15:09

Մշակույթ

Նոյեմբերի 25-ին Բուենոս Այրեսի «Բելգրանո» սրահում, Սերխիո Կնիասեանի ղեկավարությամբ, Հայ Եկեղեցու «Մասիս» հայկական պարի համույթը նշեց իր հիմնադրման 30-ամյակը։

Աղ ու հացի արարողությամբ ընդունելությունից հետո Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ սկսվեց երկու մասից կազմված համերգը։ Կատարվեցին խմբակային պարերի ընտրանի՝ Քոչարի, Ամապոլաս, Հորոն, Տասներու, Մելիքներ, Ռանգուի, Արաքել, Հին Գյումրի և այլն: Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներքո բեմադրված պարային կոմպոզիցիաներ՝ նվիրված Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակշրջանինին։