Սիլվա Սարգսյանը գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի գավաթի եզրափակչում դարձել է բրոնզե մեդալակիր
Եկատերինբուրգում ընթանում են գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի գավաթի մրցումները: Նախօրեին խաղարկվել են առաջին մեդալները:
Ինչպես հայտնում է «Уральский рабочий» կայքը, հայ գեղասահորդուհի Սիլվա Սարգսյանը երրորդն է պատանիների անհատական բազմամարտում:
Սիլվա Սարգսյանը մարզվում և ապրում է Նիժնի Նովգորոդում: Նա այն քչերից է, ով հանդես է գալիս ինչպես Ռուսաստանի ներքին մրցաշարերում, այնպես էլ միջազգային ասպարեզում։