Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը որևէ դեէսկալացիա չի խոստանում. Միխայիլ Զվինչուկ

16 Դեկտեմբերի 2023, 19:22

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ-ի համար կարևոր է պահպանել Անդրկովկասի տարածքում խաղաղապահ երկրի կարգավիճակը։ Բայց դրա համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի Ռուսաստանի որոշակի կուլուարային պայմաններով, որպեսզի ապահովվի Ադրբեջանի զորքերի ոչ թե ֆորմալ, այլ իրական հետքաշումը։

Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ռիբար» վերլուծական նախագծի հիմնադիր և ղեկավար Միխայիլ Զվինչուկը։

«Խաղաղության պայմանագրի մասին (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ-խմբ.) խոսում են բոլորը, եւ ամենից շատ՝ հայերը, հայկական կառավարությունը։ Նույն կերպ են ասում եվրոպացի քաղաքական գործիչները, ովքեր ցանկանում են դրանից հանել որոշակի հեղինակության «սերուցքը»։ Ադրբեջանում նույնպես խոսում են խաղաղության պայմանագրի մասին։

Բայց հենց հայերը նշում են զորքերի հետքաշումը, այնտեղ սկսում են բարձրաձայն զայրանալ։ Թուրքիայում խաղաղության պայմանագրի մասին խոսում են հայ ժողովրդի համար բավական նվաստացուցիչ և վիրավորական տոնով։ Այսինքն՝ խաղաղության պայմանագրի հարցը բոլորը յուրովի են մեկնաբանում։ Հայաստանում դա «մեզ ձեռք մի տվեք», Ադրբեջանում՝ «դուք ստորագրեք չնչին խաղաղություն, իսկ մենք դեռ կտեսնենք՝ պահպանել այն, թե ոչ»։ Թուրքիայում ասում են՝ հեյ հայեր, վազքով գնացեք և ստորագրեք խաղաղությունը մեր պայմաններով», — նկատել է փորձագետը։

Նրա խոսքով՝ այդ պայմանագիրը ոչ մի դեէսկալացիա չի խոստանում։ «Մենք շատ լավ գիտենք, որ խաղաղության պայմանագրերը լավն են միայն այն ժամանակ, երբ կողմերը միմյանց ընկալում են որպես հավասարի, երբ կա ստուգումների և հաշվեկշիռների որոշակի համակարգ: Հայաստանի և Ադրբեջանի միջև նման զսպումներ և հակակշիռներ չկան»,- ընդգծել է Զվինչուկը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը շատ գործիքներ ունի այդ հակամարտության կարգավորման համար։

«Դրանք առաջին հերթին միջնորդավորված վերահսկողության միջոցներ են։ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել Անդրկովկասի տարածքում խաղաղապահ երկրի կարգավիճակը, քանի որ մենք դա արդեն արել ենք։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխող վերնախավի գործողությունների շնորհիվ ռուս խաղաղապահների դերը հետևողականորեն վարկաբեկվեց։ Հսկայական քանակությամբ լցոնումներ, ֆեյքեր, ինչ-որ բացասական թեզերի բազմացում, այդ թվում ադրբեջանական կողմից, հանգեցրին նրան, որ Անդրկովկասում ռուս խաղաղապահի կերպարը դադարեց ընկալվել», — ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի համար կարևոր է այդ կարգավիճակը վերադարձնել և ընդլայնել։

Սակայն դրա համար շատ աշխատանք է պահանջվում, եւ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի Ռուսաստանի կուլուարային պայմաններով, որպեսզի ապահովվի Ադրբեջանի զորքերի ոչ թե ձեւական, այլ իրական դուրսբերումը որոշակի տարածքներից, որպեսզի խաղաղապահները դառնան ոչ թե իրավիճակի պատանդը, այլ խաղաղության եւ հանգստության երաշխավորը», — ընդգծել է փորձագետը: