Անահիտ Դանիելյանը՝ «Քո քայլը 2023» ուսանողական մրցույթի հաղթող
17 Դեկտեմբերի 2023, 11:55
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) տեղի է ունեցել «Քո քայլը» Համառուսաստանյան ուսանողական նախագծի երրորդ սեզոնի եզրափակիչը: «Делаю» մրցութային տրեկում հաղթել է Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Անահիտ Դանիելյանը:
«Делаю» մրցութային ուղին բաղկացած էր մի քանի փուլից։ Ամռանը տեղի է ունեցել մասնակիցների նախագծերի փորձագիտական գնահատման փուլը, որից հետո լավագույն նախագծերի հեղինակները փորձագետների առջև պաշտպանել են իրենց աշխատանքների արդյունքները առերես շրջափուլերում: Արդյունքում որոշվել են 200 նախագծեր, որոնց ղեկավարները ստացել են 1 000 000 ռուբլի։
«Մարդ-մարդ» թեմատիկայի մասնակից Անահիտ Դանիելյանը ստեղծել է մի նախագիծ, որը լուծում է Օմսկի և Օմսկի մարզի դպրոցականների և ուսանողների տնտեսական կոմպետենցիաների դեֆիցիտի խնդիրը: Դրա շրջանակներում դասընթացներ են անցկացվում բիզնեսի պլանավորման, ձեռնարկատիրության զարգացման և ընդհանուր ընտանեկան շահերի համար պատասխանատվության վերաբերյալ:
Նախագիծն անցկացվել է «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» նախագահական հարթակի շրջանակներում։