ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից մարդասիրական բեռ է ժամանել Երևան

19 Դեկտեմբերի 2023, 20:00

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության խնդրանքով ՌԴ-ում հավաքվել է շուրջ 6 տոննա օգնություն բռնի տեղահանված արցախցիների համար, որը ներառում է ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ, այլև էլեկտրատեխնիկա, մահճակալներ և հագուստ: Այս մասին հայտնում է «Ռուսական տունը Հայաստանում» տելեգրամյան ալիքը։

ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչները բեռնաթափել և տեսակավորել են բեռը: Այսօր օգնություն կստանա շուրջ 60 արցախցի ընտանիք։