Ռուս գիտնական Համլետ Խոջիբաղյանը դարձել է «Մարտահրավեր» մրցանակի դափնեկիր

23 Դեկտեմբերի 2023, 19:25

Կրթություն | Հայեր

Մոսկվայում տեղի է ունեցել «Մարտահրավեր» ազգային մրցանակի հանձնման առաջին արարողությունը, որի դափնեկիր Է դարձել ապագա տեխնոլոգիաների ոլորտում ռուս գիտնական Համլետ Խոջիբաղյանը:

Համլետ Խոջիբաղյանը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայի գիտական աշխատանքների գծով փոխտնօրենն է:

Նրան շնորհվել է մրցանակ «Ինժեներական լուծում» անվանակարգում՝ մագնիսների մշակման համար, որոնք հիմնված են բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչ նյութի վրա՝ բարձր հզորության էլեկտրական պահեստավորման և նոր ֆիզիկայի հետազոտությունների համար:

Մրցանակակիրներից յուրաքանչյուրը ստացել է 10 մլն ռուբլի՝ գիտական նվաճումների համար, որոնք արդեն առաջիկա տասնամյակում կարող են փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը:

Նախատեսվում է, որ 2024 թվականին ՌԴ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մրցանակը դուրս կգա միջազգային մակարդակ. մրցանակ կշնորհվի նաև օտարերկրյա գիտնականներին:

«Մարտահրավեր» մրցանակի գիտական կոմիտեի կազմում են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը և մրցանակի կոմիտեի նախագահ Արտյոմ Օհանովը:

Հիմա եթերում