Տեղի ունեցածը թուրքական կամ ադրբեջանական պատվեր կարող է լինել. Արթուր Միրզոյան

06 Մայիսի 2023, 10:42

Հայեր

«Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանի առողջական վիճակը կարգավորվում է, շուտով կլինեն նոր ստուգումների պատասխանները:

Արթուր Միրզոյանի վրա դիմակավորված անձինք հարձակվել էին Թբիլիսիում՝ տուն գնալու ճանապարհին:

Հարձակվողները երեքն էին, որոնցից մեկը տեսանկարահանում էր: Միրզոյանը հարվածները ստացել է մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխի շրջանում: Դեպքից հետո հանցագործները դիմեցին փախուստի:

Այդ միջադեպը Միրզոյանը պայմանավորում է ապրիլի 23-ի և 24-ի Հայոց Ցեղասպանության տարելիցի միջոցառումներով:

ՀԿ Նախագահը կարծում է, որ տեղի ունեցածը թուրքական կամ ադրբեջանական պատվեր կարող է լինել, մասնավորապես՝ գորշ գայլերի ձեռագիրն է:

Մինչև հիմա Միրզոյանի վրա հարձակվածների իքնությունը պարզել չի հաջողվել: Քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է, այլ մանրամասներ չկան:

Հիմա եթերում