Բայրամովը և Աբդոլլահիանը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

26 Դեկտեմբերի 2023, 22:20

Քաղաքականություն

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին»,-ասվում է հաղորդագրությունում։

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցության հարցեր: