Այսօր լրանում է հայ դերասանուհի Օլգա Գուլազյանի ծննդյան 137-ամյակը
08 Հունվարի 2024, 23:54
Օլգա Գուլազյանը ծնվել է 1885 թվականին Թիֆլիսում։ Նա իր գործունեությունը թատերական բեմում սկսել է բավականին վաղ՝ 15 տարեկանում, երբ 1900 թվականին Գաբրիել Սունդուկյանի «Ուրիշ զոհ» պիեսում խաղացել է Նատոյի դերը և արժանացել հենց հեղինակի գովասանքին։
Մասնակցել է Ժողովրդական տան «Արաքս» թատրոնի և Ավդալյանի անվան հանդիսասրահի ներկայացումներին։ Հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում։
Օլգա Նիկոլաևնայի դերասանական ոճը հեշտ չէր զարգացնել, քանի որ նա խաղացել է այն ժամանակվա լավագույն դերասանների՝ Աբելյանի, Սիրանույշի, Պետրոսյանի, Մայսուրյանի հետ։ Նա դերասանական հին սերնդի ներկայացուցիչ է` ներգրավված հայ խորհրդային թատրոնի հիմնադրման մեջ։
Արդեն 1926 թվականին Գուլազյանը տեղափոխվում է Երևան և անմիջապես դառնում Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ Նա խաղացել է ավելի քան 300 դեր դասական և ժամանակակից ներկայացումներում, որոնք հիմնված են Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի դրամատուրգների պիեսների վրա։
1945 թվականին Գուլազյանը հրատարակել է իր «Հուշեր» ինքնակենսագրական գիրքը, որը դարձել է հայ թատրոնի պատմության լավ աղբյուր։
Օլգա Գուլազյանը մահացել է 1970 թվականի մայիսի 27-ին, Երևանում։