ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի ճանաչման հարցը քննարկումների օրակարգում է․ ՀՀ ԱԳՆ
09 Հունվարի 2024, 14:38
Հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Տեղեկացնում ենք, որ ՌԴ տարածքում հայկական լիազոր մարմինների կողմից տրված վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է», — ասել են արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Միաժամանակ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը կարևորել են ճիշտ ձևակերպումը ՌԴ-ում տրանսպորտային միջոցներ վարելու ՀՀ քաղաքացիների՝ առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքի կարգավորման գործում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: