Մոսկվայում մեկնարկում է Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ երաժիշտներին միավորող նախագիծ
14 Հունվարի 2024, 12:52
Հունվարի 18-ին տեղի կունենա «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի և «Նոր անուններ» հիմնադրամի համատեղ համերգը, որը նշանավորում է երկու հիմնադրամների համագործակցության սկիզբը և կմիավորի Հայաստանի և Ռուսաստանի լավագույն երիտասարդ երաժիշտներին:
Համերգը տեղի կունենա Նիկո պատկերասրահում՝ խորհրդային և հետխորհրդային արվեստի դասական, ակադեմիկոս Նիկոլայ Նիկողոսյանի թանգարանում:
Բեմ դուրս կգան Էլեն Վիրաբյանը (ֆլեյտա), Արթուր Կրիշչյանը (ջութակ), Էրիկ Միրզոյանը (կլարնետ), Գեորգի Մուսայելյանը (գուսլի), Սերգեյ Մկրտիչյանը (ջութակ), Արտյոմ Առաքելյանը (դաշնամուր), Աննա Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Բիրյուկովը (դաշնամուր):
Կհնչեն դասական երաժշտության գլուխգործոցներ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: