Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին, տարածքային ամբողջականությունը պետք է հարգել. ԱԳ նախարար
21 Հունվարի 2024, 20:20
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձով, որ ումն նշել է նաև, որ «Ֆրանսիայի կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»: Այս մասին իր սոցցանցի էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպե նաև՝ պետք է ապահովել բնակչության արժանապատիվ կյանքի իրավունքը՝ հարգելով նրանց հիշողությունը, պատմությունը և մշակույթը։», — հավելել է ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը: