Ի՞նչ է ստանում Հայաստանը TRIPP-ի դիմաց․ Վարդանյանը՝ Միրզոյանին
27 Հոկտեմբերի 2026, 12:50
TRIPP-ի համաձայնագրով դետալիզացվում են առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղելիս ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիշեցնեմ, որ կարևորագույն պայմանավորվածությունն այն էր, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվում է անխոչընդոտ կապ, և դրա դիմաց Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ»,- նշել է պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանը նախարարից խնդրել է նշել այն փաստաթուղթը, որտեղ Ադրբեջանի պարտավորությունները ներկայացված են նույնքան մանրամասն, որքան Հայաստանի պարտավորությունները։
«Հայաստանի պարտավորություններն այս փաստաթղթում նշված են մանրամասն՝ back office, front office և անխոչընդոտ կապի ապահովման մասով։ Խնդրում եմ՝ նշեք այն փաստաթուղթը, որտեղ նույնքան մանրամասն ներկայացված են Ադրբեջանի պարտավորությունները»,- նշել է պատգամավորը։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը խոսելով փոխադարձ առավելությունների մասին, առաջարկել է հարցը դիտարկել ավելի լայն՝ մեգատարածաշրջանային մակարդակում։ Նրա խոսքով՝ Հայաստանը ևս Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվելու է երրորդ երկրների հետ։