Վաշինգտոնն աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջնագծին հասնելու ուղղությամբ. Պատել

23 Հունվարի 2024, 10:41

Քաղաքականություն

Վաշինգտոնը հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում՝ երկու կողմերի հետ համակարգմամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի ցանկությանը։ 

«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն և պետքարտուղարը, և մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի հետ համակարգմամբ», — ասել է Պատելը ճեպազրույցի ընթացքում։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու համար Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին, Վեդանտ Պատելը նշել է, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան։