Ռուսաստանում առաջին անգամ կներկայացվի «Գոմեշը» մոնոներկայացումը
24 Հունվարի 2024, 16:21
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնում hունվարի 27-ին կներկայացվի «Գոմեշը» մոնոներկայացումն՝ ըստ Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի։ Այն բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը։
Դեսպանության մշակույթի կենտրոնի տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ «Արմմոնո» փառատոնի ներկայացումը Ռուսաստանում կցուցադրվի առաջին անգամ:
«Գոմեշը» ներկայացման պրեմիերան կայացել է 2020 թվականին։ Հայաստանի տաղանդավոր դերասանուհիներից մեկի՝ Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է քննադատների բարձր գնահատականին, իսկ 2022 թ-ին Բրեստում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնում ստացել է մրցանակ «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում։