Հունաստանի Պիրեյոս քաղաքում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների

28 Հունվարի 2024, 11:15

Հայեր | Քաղաքականություն

Այսօր «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման նախաձեռնությամբ Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բողոքի ակցիաներ։

Հունաստանի Պիրեյոս քաղաքում նախօրեին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն բռնի տեղահանված Արցախի բնակիչների և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների: Ակցիայի մասնակիցները եկել էին «Կանգնի՛ր, Ալի՛և», «Կանգնի՛ր, Էրդողա՛ն», «Շուշին Հայաստան է» և այլն։

«Մենք պայքարում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների համար։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր կալանավորներին և միջազգային մակարդակով դատապարտել Ալիևի ցեղասպան քաղաքականությունը: Մենք Արցախի և Հայաստանի հետ ենք»,- նշել են ցուցարարները։