Ֆրանսիայի Նիցցա քաղաքում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների
29 Հունվարի 2024, 10:28
Հունվարի 27-ին և 28-ին «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ եվրոպական 55 քաղաքներում անցկացվել են տարբեր միջոցառումներ: Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ևս բողոքի ակցիա է իրականացվել։
Ակտիվիստները պահանջել են անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր հայ կալանավորներին: