Հայաստանը պետք է կողմնորոշվի ատոմային էներգետիկայի զարգացման հարցում. «Ռոսատոմի» ղեկավար
29 Հունվարի 2024, 12:37
«Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես-երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում: Երևանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է»,- նշել է Լիխաչովը:
Նա ասել է, որ «Ռոսատոմը» Թուրքիայի և Բանգլադեշի հետ պայմանավորվածությունների փուլում է, և բանակցություններ է վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ: