«Գոմեշը» մոնոներկայացումը հաջողությամբ ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում
29 Հունվարի 2024, 20:32
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնում առաջին անգամ տեղի է ունեցել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի «Գոմեշ» ներկայացման հյուրախաղային ցուցադրությունն՝ ըստ Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի: Այն բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է մշակույթի կենտրոնի տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն «Արմմոնո» փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանին պարգևատրել է կրծքանշանով։ Իր հերթին Մխիթարյանը Գաբբեյին պարգևատրել է փառատոնի ոսկե մեդալով։