Այսօր տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների նիստը
31 Հունվարի 2024, 10:28
Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների վեցերորդ նիստը։
Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի սահմանին։
Նոյեմբերի 30-ին փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների վերջին նիստը։