Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» կենտրոնում հանդիպել են հայ համայնքի ուսանողներն ու երիտասարդ մասնագետները
02 Փետրվարի 2024, 08:50
Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում և շնորհանդես հայ համայնքի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ «Հայաստանը Սփյուռքի երիտասարդության համար. պրակտիկա և հայրենադարձության աջակցության ծրագրեր» խորագրով,, փոխանցում է miaban.ru-ն։
Սա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի երկու երիտասարդական կազմակերպությունների՝ ARMA-ի և «Նոր Սերունդ»-ի առաջին հանդիպումն էր: Հանդիպմանը մասնակիցները ծանոթացել են Հայաստանի ընձեռած հնարավորությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես օգտակար լինել սեփական երկրին:
Նշվում է, որ բանախոսներն էին Սփյուռքի երիտասարդ դեսպաններ Ռուզաննա Ավագյանն ու Մանե Հովակիմյանը։