ԵՊՀ-ում ուսանած դիվանագետն ԱՄՆ փոխպետքարտուղար է նշանակվել
07 Փետրվարի 2024, 18:21
ԱՄՆ Սենատը նախագահ Ջո Բայդենի գլխավոր օգնական Կուրտ Քեմփբելին հաստատել է որպես պետքարտուղար Էնթոնի Բլինկենի տեղակալ։
Ինչպես նշում է voanews.com-ը, Քեմփբելը կփոխարինի Վենդի Շերմանին, որը թոշակի է անցել հուլիսի 28-ին: Քեմփբելը կդառնա Բլինկենից հետո Պետդեպարտամենտի երկրորդ բարձրաստիճան դիվանագետը:
Քեմփբելի կենսագրական տվյալները փաստում են, որ նա սովորել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում՝ ստանալով քաղաքական փիլիսոփայության վկայական: