Ինչու ԵՄ-ն պետք է անդամակցություն տա Հայաստանին, երբ այն չեն տալիս անգամ Ուկրաինային․ Ասլան Ռուբաև
08 Փետրվարի 2024, 15:52
Alpha News-ի ուղիղ եթերում Եվրասիական հետազոտությունների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևն ընդգծել է, որ ԵՄ մտնելու մասին խոսակցություններ եղել են նաև Ուկրաինայի հետ, և շատ երկար ժամանակ Վրաստանի հետ էլ, բայց ոչինչ չի ստացվում, և նույնիսկ Թուրքիան դեռ 90-ականներից այդպես էլ չստացավ այդ անդամակցությունը:
«Փաշինյանի գալը կապված էր մեր տեսած դասական Հայաստանը փոխելու հետ, իսկ Հայաստանի փոփոխությունն առանց Սահմանադրության փոփոխության անհնար էր։ Փաշինյանն բացահայտ ասում էր այդ մասին, որ Հայաստանը փոխվելու է, երկրի արտաքին քաղաքական վեկտորը նույնպես փոխվելու է, այսինքն՝ նա իր անվտանգության գոտիները փնտրելու է այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարի։ Իսկ պատերազմը ցույց տվեց, որ այսօր Հայաստանն իր պաշտպանությունը ակտիվ որոնում է Արևմուտքում, տնտեսական բաղադրիչով տեղափոխվում է եվրոպական հարթություն։
Հայաստանի համար այս անհանգիստ ժամանակաշրջանում դաշնակցային մտադրությունների մասին ամենաբարձրն էին հայտարարում Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Ռուսաստանը նույնպես հայտարարել է իր դաշնակցային մտադրությունների մասին, բայց Փաշինյանը համարել է, որ իր համար արտաքին քաղաքական վեկտորի վերաձևավորումը դեպի արևմուտք ամենակարևորն է: Իսկ այստեղ մենք հենվում ենք սահմանադրական և օրենսդրական ակտերի վրա, որոնք կան մեր միջպետական համագործակցության շրջանակներում, դրանք նաև ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն են։
Երբ Փաշինյանը խոսում էր, ակնարկելով հարևան Վրաստանին, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, հավանաբար նկատի ուներ, որ իրենք էլ են ուզում ստանալ նույնը: Բայց նման խոսակցություններ եղել են նաև Ուկրաինայի հետ, և շատ երկար ժամանակ ընթանում են Վրաստանի հետ, բայց ոչինչ չի ստացվում, Թուրքիան դեռևս 90-ականներից այդպես էլ չստացավ այդ անդամակցությունը։ Ինչու ԵՄ-ն պետք է անդամակցություն տա Հայաստանին, երբ այն նույնիսկ Ուկրաինային չեն տալիս։
Ես կասեի, որ լավից լավ չեն փնտրում: Ավելի հուսալի դաշնակից փնտրելը, քան Ռուսաստանը, Հայաստանի համար պարզապես իմաստ չունի, քանի որ մենք առաջարկել ենք այս հակամարտության կարգավորման Կազանյան բանաձևը։ Եկեք բացահայտ ասենք՝ Ռուսաստանն իրականում առաջարկում էր այդ հակամարտությունը սառեցնել, տեղափոխել դիվանագիտության փուլ, և հնարավոր էր երկար ժամանակ գլորվել այդ ռելսերի վրա՝ չզիջելով Ղարաբաղը ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ։
Կարելի էր երկար ժամանակ բանակցային գործընթացներն անցկացնել Մոսկվայում, պետք չէր քաղաքական ամենաբարձր մակարդակով հայհոյել։ Կարելի էր պարզապես նորմալ հարաբերություններ կառուցել՝ սառեցնելով ղարաբաղյան հակամարտությունը և չտալով այն։ Եվ Ռուսաստանը լիովին Հայաստանի կողքին կլիներ, և նույնիսկ Անկարան շատ քիչ շանսեր կունենար սասանելու այդ հակամարտությունը։ Այդ ժամանակ Ռուսաստանը հանդես կգար որպես այդ սառեցման երաշխավոր, և շատ դժվար կլիներ իրավիճակը ցնցել։ Բայց դա ոչ ոք չարեց, իսկ Մոսկվան գնաց այդ ճանապարհով, դա բոլորը տեսան։ Այժմ, ինչպես ժամանակին Գորբաչովը սկսեց վերակառուցումը, ամբողջ վառելիքն արդեն նետված է, և հետ ճանապարհ չկա։ Այդպես էլ Փաշինյանն այսօր հետդարձի ճանապարհ չունի, նա արդեն ամբողջությամբ վերափոխել է վեկտորը դեպի Եվրոպա, հիմա նրա համար կանգ առնելն իմաստ չունի, և ես չեմ էլ կարծում, որ նա կանգ կառնի», — նշել է փորձագետը։