Ցեղասպանության ճանաչումը պետք է թուրքական ժխտողականության դեմ պայքարի համար․ Գևորգ Ղուկասյան

23 Ապրիլի 2026, 15:26

Քաղաքականություն

«Ինձ հաճախ թվում է, որ մեր ժողովրդի շրջանում սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցությամբ, դժվար է խոստովանել, որ Արցախում կատարվածը ցեղասպանություն է»,- այս մասին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումները» թեմայով ասուլիս-քննարկման ընթացքում ասել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ միգուցե սա բարդույթներով է պայմանավորված, որ վերջին 1․5 դարում նույն ժողովուրդը կարող է երկրորդ անգամ ցեղասպանվել։

«Բայց ցանկանում եմ շատ հստակ ընդգծել, որ սա ոչ թե երկու ցեղասպանության մասին է, այլ մեկ ցեղասպանական գործընթացի նոր դրսևորում։ ՄԱԿ-ի 1948թ․ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է ցեղասպանության հասկացությունը՝ ներկայացնելով հինգ կետ։ Այդ 5 կետերից 3-ը ուղղակիորեն վերաբերում են Արցախում կատարվածին, իսկ մեկը՝ մասնակիորեն»,- նշել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ այդ 5 կետերից մեկի առկայությունն արդեն համարվում է ցեղասպանություն։

«Ցեղասպանության միջազգային ճանաչումը և հատկապես Թուրքիայի ճանաչումը մեզ առաջին հերթին անհրաժեշտ է թուրքակական ժխտողականության դեմ պայքարի համար։ Եթե Թուրքիայի համար ժխտողականությունը արտաքին քաղաքական կուրս է, դա նշանակում է, որ նրանց համար արտաքին քաղաքական կուրս է նաև ցեղասպանական գործընթացի շարունակականությունը»,- ընդգծել է Գևորգ Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում