Կուբանի Սլավյանսկում անցկացվել է հարիսայի փառատոն
12 Փետրվարի 2024, 09:10
Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկի մշակույթի և բարեգործական հայկական ընկերությունում անցկացվել է հայկական ավանդական հարիսայի համտես-փառատոն:
Կանանց խորհրդի նախաձեռնությամբ որոշվել է փառատոնի շրջանակներում պատրաստել ազգային ուտեստը։
Հարիսան ժողովրդին մատուցվում է որպես զոհաբերություն Աստծուն։
Ճաշատեսակի պատրաստման գործընթացն ուղեկցվել է ժողովրդական երաժշտությամբ, ազգային պարերով ու երգերով: