Մոսկվայում տեղի կունենան Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներ

14 Փետրվարի 2024, 08:54

Հայեր

Վ. Գ. Միխայլովի անվան Վետերանների սոցիալ-վերականգնողական կենտրոնի դահլիճում փետրվարի 19-ին Մոսկվայում տեղի կունենա «Ակնթարթներ…» խորագրով երեկո նվիրված լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակին։

Երեկոն համատեղ կանցկացնեն «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, ДИАЛОГ կազմակերպությունը, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը և Ռուսական գրքի տունը Երևանում:

Միջոցառման պաշտոնական մասում ելույթ կունենան պաշտոնատար անձինք և հասարակական գործիչներ, իսկ գեղարվեստական մասում Ստուպինսկի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի մենակատարները կներկայացնեն ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում կցուցադրվի նաև Գևորգ Վարդանյանի և նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի մասին պատմող տեսաերիզ:

Միջոցառումը տեղի կունենա նաև փետրվարի 20-ին Մոսկվայի ազգությունների տանը, այն կվարի «Արարատ» հայկական մշակութալուսավորական ընկերությունը: