Տյառնընդառաջը՝ Տյումենում. լուսանկարներ
15 Փետրվարի 2024, 09:41
Տյումենում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Հայոց եկեղեցու տոներից մեկը՝ Տյառնընդառաջը կամ Տրնդեզը (Տիրոջ ընծայումը):
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հայկական եկեղեցու բակում վառվել է խարույկը, որի վրայով, ավանդույթի համաձայն, պետք է ցատկեն երիտասարդ զույգերը։
Նորապսակները նույնպես օրհնություն են ստացել և պարել «Քոչարի»։
Լուսանկարները՝ «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքից