Բարաք Օբամայի հայազգի լուսանկարչուհի Սքոութ Թուֆանքյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել

27 Մայիսի 2023, 15:55

Հայեր

Հայազգի լուսանկարչուհի Սքոութ Թուֆանքյանը, որը հայտնի է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ համագործակցություններով, ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Լուսանկարչուհին լուրով կիսվել է ինստագրամյան սթորի բաժնում՝ հրապարակելով իր հայկական անձնագրի լուսանկարը։

348362260_3162695884030976_4404238946015125417_n.jpg (189 KB)

46-ամյա Թուֆանքյանը բնակվում է Նյու Յորքում։ Նա հայտնի է Բարաք Օբամայի լուսանկարներով, որոնք արել է նրա նախընտրական քարոզչության շրջանում, իսկ 2012-ին դարձել ԱՄՆ-ի 44-րդ նախագահի երկու հիմնական ֆոտոլրագրողներից մեկը։ Նրա հեղինակային լուսանկարը, որտեղ Օբաման գրկում է կնոջը՝ Միշել Օբամային, համացանցում վիրուսային տարածում էր գտել՝ դառնալով ամենկիսվածը Twitter-ում եւ ամենից շատ հավանությունների արժանացածը՝ Facebook-ում։