Հենրիկ Ալավերդյան․ տաղանդավոր հայը
16 Փետրվարի 2024, 21:43
Փետրվարի 16-ին լրացել է խորհրդային նշանավոր դերասան, օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի ծննդյան 89-ամյակը։
Հենրիկ Ալավերդյանը ծնվել է 1935 թվականին Լենինականում՝ այժմյան Հենրիկը գիտեր, որ իր կյանքը կապելու է երգարվեստի հետ, ուստի արդեն 60-ականների սկզբին ընդունվել է, ապա փայլուն կերպով ավարտել Երևանի կոնսերվատորիան։
1959 թվականից Ալավերդյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։
Հենրիկ Ալավերդյանը նկարահանվել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի կարճամետրաժ երգիծական ֆիլմերում։
1984 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։
Իր վերջին ելույթը տեղի է ունեցել 1989 թվականի մայիսի 27-ին Լոս Անջելեսում։ Չնայած գործընկերների հորդորներին՝ չբարձրանալ բեմ, Ալավերդյանը, լինելով ծանր հիվանդ, այնուամենայնիվ դուրս է եկել բեմ և հանդես եկել Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա) օպերայում։
Հենրիկ Ալավերդյանը կյանքից հեռացել է 1989թ- ին: