Թանգարան-ինստիտուտի պարզաբանումը համացանցում տարածված տեսանյութին

28 Մայիսի 2023, 00:00

Հայեր

Այրում ենք աշխատանքային փաստաթղթերի սևագրերի սևագրերի սևագրերը։

Tert.am-ին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն մամուլի քարտուղար Սերինե Մուրադյանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված տեսանյութը, որի հեղինակը պնդում էր, թե իբր փաստաթղթեր են այրվում։

«Այսօր թանգարանի հարևանությամբ աշխատակիցներն այրել են տարբեր տարիների աշխատանքային՝ ցուցադրությունների, գիտաժողովների, դասընթացների փաստաթղթերի կրկնօրինակների սևագրերի սևագրերի սևագրերը։ Անգամ մակուլատուրան չէ»,- ասաց Սերինե Մուրադյանը։

Նա նաև ասաց, որ քիչ անց հանդես կգան հաղորդագրությամբ։

Հիմա եթերում