Ազգությամբ հայ հայտնի արմավիրցիների մասին պատմությունները՝ «Հանուն Ռուսաստանի փառքի» գրքում

20 Փետրվարի 2024, 18:30

Կրթություն

ՌԴ Արմավիր քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի գրողների միության անդամ Վլադիմիր Պավլյուչենկովի «Հանուն Ռուսաստանի փառքի» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է Արմավիրի հայ համայնքի տելեգրամյան ալիքը։

Գրքում զետեղված են հեղինակի նախկինում գրված պատմվածքները հայտնի արմավիրցիներ Ա.Բ. Մանուկյանի, Կուբանի աշխատանքի հերոսներ Գ. Ս. Գրիգորյանցի, Հ. Ա. Մկրտչյանի, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ա. Գ. Հովհաննեսովի մասին։

Նշվում է նաև, որ հայրենասիրական թեմայով էսսեների ժողովածուն հրատարակվել է Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության մարզային մասնաճյուղի նախագահ Կամո Հայրապետյանի ֆինանսական աջակցությամբ։ Այն կհատկացվի Կուբանի հարավ-արևելքում գտնվող քաղաքային, շրջանային, դպրոցական և հանրային գրադարաններին։

Միջոցառումն ավարտվել է «Կոմիտաս» ժողովրդական վոկալ-գործիքային անսամբլի (ղեկավարներ՝ Արևիկ Մարգարյան և Արմեն Ավագյան) և «Ամբերդ» գործիքային համույթի (ղեկավար՝ Գեորգի Բայախչիյանց) երգացանկով։

Հիմա եթերում