Պրիմորսկում բացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան կիրակնօրյա դպրոց
21 Փետրվարի 2024, 16:42
Պրիմորսկի երկրամասի Արտյոմ քաղաքում հանդիսավորությամբ բացվել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգի տաճարի հովանու ներքո գործող Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան կիրակնօրյա դպրոցը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։
Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվն իր օրհնության խոսքն է փոխանցել ներկաներին և ուսանողներին:
Միջոցառման մասնակիցները կարևորել են եկեղեցու հովանու ներքո գործող կրթական կենտրոնի ստեղծումը: Նշվել է, որ դպրոցը սփյուռքահայ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության բնագավառում կարևորագույն կառույցներից մեկն է, ուստի ուսուցիչները պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենան ազգային հետաքրքրություն ներկայացնող այս գործին։