Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մոնոներկայացում՝ Մոսկվայում

24 Փետրվարի 2024, 09:51

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Մոսկվայում Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը մոնոներկայացում է բեմադրվել:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Մոսկվայում գործող Սերգեյ Փարաջանովի անունը կրող թատրոնի կողմից: Այն հանդիսատեսի դատին է ներկայացրել դերասանուհի Լուիզա Գաբբեն:

Ներկայացմանը, որում արտացոլված էին Սերգեյ Փարաջանովի կյանքի բարդ ուղին և ստեղծագործական ընթացքը, ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ՌԴ մշակույթի գործիչներ, տեղի հայ համայնքի անդամներ:

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուիզա Գաբբեն նշել է, որ մոնոներկայացումը Փարաջանովի ապրած տարիների և նրա անունը կրող թատրոնի ստեղծման պատմության համադրումն էր։