Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում՝ Ախալքալաքի թիվ 4 դպրոցում
22 Փետրվարի 2024, 18:40
Ախալքալաքի Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը։ 7-րդ «Ա» դասարանի աշակերտները հայերենի և վրացերենի, ինչպես նաև երաժշտության իրենց ուսուցիչների ղեկավարությամբ պատրաստել էին հանդես, որի ընթացքում ընթերցել են տոնին նվիրված բանաստեղծություններ, կատարել երգեր ու պարել։
Միջոցառումը սկսվել է Վրաստանի և Հայաստանի օրհներգերով։
Ինչպես հայտնում է jnews.ge-ն, դպրոցականներն արտասանել են բանաստեղծություններ հայերենի և վրացերենի մասին, երգել երկու լեզուներով, նաև հանդես եկել ինչպես հայկական, այնպես էլ վրացական ժողովրդական պարերով։