Մոսկվայի մարզի դպրոցներից մեկում աշակերտները «Յարխուշտա» են պարել
23 Փետրվարի 2024, 10:30
Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնի քաղաքի թիվ 11 միջնակարգ կրթական դպրոցում «Ակունքներ» վոկալ-պարային համույթը պարել է հայկական «Յարխուշտա» մարտական պարը:
Համերգը նվիրված էր Հայրենիքի պաշտպանի օրվան, որը նշվում է փետրվարի 23-ին:
«Յարխուշտա» պարը տարածված էր Արևմտյան Հայաստանում՝ Սասուն, Կարին, Վան, Սիվաս և այլ քաղաքներում: Հայ զինվորները այն կատարում էին մարտական գործողություններից առաջ՝ մասամբ ծիսական նպատակներով, մասամբ վախից ազատվելու և զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար: