«Ակունքներ» համույթը ստացել է «Մայրենի լեզվի պահպանման համար» հատուկ դիպլոմ
26 Փետրվարի 2024, 19:44
Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքի «Ստրոիտել» մշակույթի տանը տեղի է ունեցել «Մայրենի լեզուն՝ կենդանի ջրի աղբյուր» խորագիրը կրող միջտարածաշրջանային վոկալ-բանաստեղծական 3-րդ բաց մրցույթը։
«Ակունքներ» վոկալ-պարարվեստի համույթը «Վոկալ» անվանակարգում «Հայաստան իմ չքնաղ» հայերեն երգով արժանացել է «Մայրենիի պահպանման համար» հատուկ դիպլոմի: Վոկալի ուսուցչուհին Անի Առաքելյանն է: