Տյումենում ավագ դպրոցի աշակերտներին պատմել են հայ ժողովրդի պատմության և Հայոց ցեղասպանության մասին

27 Փետրվարի 2024, 01:00

Կրթություն

Ռուսաստանի Տյումենի մարզի Իշիմ քաղաքի 7-րդ դպրոցի 10-11-րդ դասարանների աշակերտները հանդիպել են հայկական սփյուռքի ներկայացուցիչ Ֆյոդոր Չորբաջյանի հետ, ով նրանց պատմել է Հայաստանի պատմության և այն խորհրդանիշների մասին, որոնցով այն ճանաչելի է ամբողջ աշխարհում, Արարատ լեռան մասին, որտեղ իր ճանապարհորդությունն ավարտել է Նոյան Տապանը։ Նա խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:

Նշվում է, որ Իշիմում կանգնեցվել է ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող հուշարձան, որը պատրաստվել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել քաղաք։

Ամեն տարի Իշիմի այս հուշահամալիրում հիշատակի հավաք է անցկացվում։

Հիմա եթերում