Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակին

27 Փետրվարի 2024, 13:10

Հայեր | Մշակույթ

Հիլդեգարդ Բերենսի 14-րդ ամենամյա մրցանակը շնորհվել է Մետրոպոլիտեն Օպերայի Լինդեմենի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է operawire.com-ը:

Գրիգորյանը ծրագրի առաջին կուրսում է և մրցանակը ստացել է 2024 թվականի փետրվարի 9-ին Մետրոպոլիտեն օպերայի Grand Tier-ում:

«Իսկապես զարմացա, երբ ստացա այս անհավանական մրցանակը: Շատ կարևոր է զգալ այս աջակցությունը կարիերայիդ առաջին քայլերում»,- ասել է Գրիգորյանը։

Հիմա եթերում