Արտյոմ Օհանովը՝ «Գիտելիք 2023» մրցանակաբաշխության հաղթող
29 Փետրվարի 2024, 12:00
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ)-ում՝ «Ռուսաստան» միջազգային ցուցահանդես-ֆորումի շրջանակներում, տեղի է ունեցել 2023 թվականի մրցանակակիրների հայտարարման և «Գիտելիք» կրթական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը հաղթող է դարձել միանգամից երկու անվանակարգերում՝ «Տարվա Լուսավորիչ» գլխավոր անվանակարգում և «Գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում կրթության մեջ ներդրած ավանդի համար»:
«Գիտելիք» կրթական մրցանակը հիմնադրվել է 2021 թվականին։ Մրցանակը ամենամյա է, շնորհվում է համառուսաստանյան մրցույթի արդյունքների հիման վրա, որի նպատակն է բացահայտել և ճանաչել լուսավորության գործիչների նվաճումները, բարձրացնել Ռուսաստանի Դաշնությունում կրթական գործունեության նշանակությունն ու հեղինակությունը:
Մրցանակը շնորհվում է լուսավորչական գործունեություն իրականացնող գործիչներին (մանկավարժներին, դասախոսներին, բլոգերներին և այլն) և ընկերություններին (այդ թվում՝ ԶԼՄ-ներին), ինչպես նաև կոնկրետ նախագծերին:
Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին ներկայացվել է ավելի քան 13 հազար հայտ Ռուսաստանի բոլոր 89 շրջաններից։ Դիմորդների թվում էին նաև 34 արտասահմանյան երկրների ներկայացուցիչներ: