Փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց»-ի պարսպի մի հատվածը

29 Մայիսի 2023, 14:16

Հայեր

Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է  «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, փլուզման հետևանքով տուժածներ չկան։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։