Հայ աշակերտները մրցանակների են արժանացել Եվպատորիայում անցկացված հանրապետական մրցույթում
09 Մարտի 2024, 00:53
Եվպատորիայի «Գիմնազիա թիվ 8» միջնակարգ դպրոցում ամփոփվել են «Լեզուն ժողովրդի հոգին է» հանրապետական մրցույթի արդյունքները, որին մասնակցել են Գ.Այվազովսկու անվան հայկական դպրոցի սաները։
Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Ուսուցչուհի Կարինե Միխայլովնա Ասլանյանի ղեկավարությամբ աշակերտները փայլուն արդյունքներ են ցույց տվել՝ արժանանալով մրցանակների «Ասմունք» և «Բառի վարպետ» անվանակարգերում։