Արմեն Բեժանյանն արժանացել է ազգային մրցանակի՝ «Վիրուսային բովանդակություն» անվանակարգում
08 Մարտի 2024, 18:12
Պերմի «Իրական տղաներ» սերիալի եզրափակիչը ստացել է ինտերնետային բովանդակության ազգային մրցանակ «Վիրուսային բովանդակություն» անվանակարգում:
Դերասան Արմեն Բեժանյանը և սցենարիստ, սերիալի կրեատիվ պրոդյուսեր Վլադիմիր Մորոզովը մրցանակը ստացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ձեռքից:
Բեժանյանը սերիալում մարմնավորել է Արմենկային։
«Ամեն օր չէ, որ մրցանակ ես ստանում Մարիա Զախարովայից։ Պերմ, Պերմի երկրամաս, շնորհավորում եմ, հիանալի է», — էմոցիաներով կիսվել է Բեժանյանը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Սոչիի «Роза Хутор» առողջարանի համերգասրահում:
Ֆիլմը պաշտոնապես ճանաչվել է Պերմի երկրամասի մշակութային սեփականություն։