Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ համերգ՝ Յուժնո-Սախալինսկում

13 Մարտի 2024, 19:44

Մշակույթ

Սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ Յուժնո-Սախալինսկում հանդես է եկել համերգով։

Միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան: Այս մասին իր տելեգրամյան ալիքում ասել է Սախալինի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։

«Շնորհակալություն երաժիշտներին լավ երեկոյի համար»,- գրել Է նահանգապետը:

Համերգային ծրագրում հնչել են ռուս և արտասահմանյան կոմպոզիտորների հանրաճանաչ ստեղծագործություններ, ժամանակակից հիթեր և ժողովրդական մեղեդիներ: Որպես մենակատար հանդես է եկել ռուս երաժիշտ, ակորդեոնահար-վիրտուոզ, ՌԴ վաստակավոր արտիստ Պյոտր Դրանգան: