Մոսկվայի հայկական եկեղեցում Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների հիշատակության օրը պատարագ կմատուցվի
13 Մարտի 2024, 18:00
Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու հիշատակության օրը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում մարտի 16-ին, ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ։
Պատարագը կկատարվի բաց վարագույրով, և հավատացյալները կկարողանան Հաղորդություն ստանալ:
Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: