Զարգանում է համագործակցությունը Էրմիտաժի, Սանկտ Պետերբուրգի և Երևանի պետական համալսարանների միջև
13 Մարտի 2024, 18:51
Սանկտ Պետերբուրգում կայացել է հայկական ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանի հանդիպումը էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են Էրմիտաժի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությանը վերաբերող հարցերին։
Կարեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Պիոտրովսկուն՝ Երևանի պետական համալսարանի արևելագետների հետ հանդիպումը կազմակերպելու և աջակցելու համար։
Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին վստահություն է հայտնել, որ համալսարանների միջև վերականգնված կապը շարունակաբար կզարգանա:
Հաջորդ քայլերից մեկը կլինի ապրիլին ԵՊՀ պատվիրակության այցը Սանկտ Պետերբուրգ՝ երկկողմ համաձայնագրերի կնքմամբ։