Մոսկվայի հայկական թատրոնում կցուցադրվի «Ուրախ մարդը» ներկայացումը

15 Մարտի 2024, 20:17

Մշակույթ

Մոսկվայի հայկական թատրոնում մարտի 16-ին և 17-ին, գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ, տեղի կունենա հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված «Ուրախ մարդը» տիկնիկային ներկայացումը:

Այն նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 155-ամյակին։ Ներկայացումը կանցկացվի երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն։ Այն իրականացվում է ՌԴ նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից:

«Ուրախ մարդը» ներկայացումն առանձնանում է իր ազգային կոլորիտով՝ ավանդույթներով, սովորույթներով, կենցաղով ու բարքերով: Այդ ամենն ուղեկցվելու է էթնիկ հայկական երաժշտությամբ։ Մինչև ներկայացումը հանդիսատեսը հնարավորություն կունենա խաղալ ինտերակտիվ խաղեր, ինչպես նաև հանելուկներ գուշակել։