Այն, ինչ տեղի է ունենում, աղետ է Հայաստանի համար․ Ռոբերտ Ուստյան
19 Մարտի 2024, 23:00
Քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Տավուշի գյուղերը հանձնելու Ադրբեջանի պահանջները չկատարելու դեպքում հնարավոր պատերազմի մասին:
Փորձագետի կարծիքով՝ այս փաստարկները, որոնք այսօր օգտագործվում են և Փաշինյանի հիմնավորումն էլ նշանակում է, որ վերջ և սահման չկա բոլոր այն զիջումների համար, որոնց Հայաստանը պատրաստ է գնալ:
«Երկար տարիներ, երբ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում խոսում էր այն մասին, որ Ղարաբաղը Հայաստան է և պարում էր Շուշիում, ես կողմնակից էի խաղաղ գործընթացին։ Բայց ես նույնիսկ ամենասարսափելի երազում չէի կարող պատկերացնել, թե ուր կտանի մեզ այս ամենը: Այն փաստարկը, որ օգտագործում է վարչապետը՝ ասելով, որ եթե Հայաստանը չհանձնի այդ գյուղերը, ապա պատերազմ կլինի, ըստ էության, Հայաստանը բանանային պետության, բանանային հանրապետության վերածելն է։ Քանի որ դա նշանակում է ճանապարհի վերջ: Պետք է բոլորս ընդունենք, որ այս փաստարկները, որոնք այսօր օգտագործվում են և Փաշինյանի փաստարկման մակարդակը նշանակում է մեկ բան` վերջ և սահման չկա բոլոր այն զիջումների համար, որոնց պատրաստ է գնալ Հայաստանի Հանրապետությունը: Որովհետև ես հեշտությամբ կարող եմ այն ամենը, ինչ ասում է Փաշինյանը, փոխարինել այլ արտահայտություններով՝ եթե Հայաստանը չհանձնի Սյունիքը, պատերազմ կլինի, եթե Հայաստանը չբացի Զանգեզուրի միջանցքը, պատերազմ կլինի, եթե Հայաստանը չդառնա Արևմտյան Ադրբեջանի մաս, պատերազմ կլինի։ Եվ սա է այս իրավիճակի աղետալիությունը։
Եթե Նիկոլ Փաշինյանը, որին ես երկար ժամանակ աջակցել եմ և գտնում եմ, որ Հայաստանի համար դեռևս միակ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, կարծում է, որ այն խաղաղություն է բերում Հայաստան, ապա ես ստիպված եմ հիասթափեցնել նրան։ Որովհետև հիմա ստեղծվում է Հայաստանի Հանրապետության լիակատար կապիտուլյացիայի և նվաստացման ամուր զգացողություն։ Պարոն Փաշինյանը հայկական Վերսալի ճարտարապետն է, ինչպես դա եղավ Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ», — ասել է Ուստյանը։
Քաղաքագետի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում, աղետ է Հայաստանի համար և անձնական աղետ՝ Փաշինյանի համար:
«Ես անկեղծորեն ցավում եմ, որ կոմպետենտությունը և այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Փաշինյանին հանգեցրել է նման հրեշավոր, իմ կարծիքով, փաստարկի և հայ ժողովրդի փաստացի շանտաժի։ Որովհետև երբ Փաշինյանն ասում է, որ հրապարակում կհանդիպենք, և դուք ինձ կասեք, այ մենք գյուղացիների հետ չգիտեինք, իսկ դուք բոլորդ գիտեիք, ինչու չեք զգուշացրել, ապա վարչապետը պարտավոր է ասել, թե որտեղից է այդ տեղեկությունը, որ շաբաթվա վերջին պատերազմ է սկսվելու։ Այն, ինչ տեղի է ունենում, աղետ է Հայաստանի Հանրապետության համար և անձնական աղետ պարոն Փաշինյանի համար», — եզրափակել է Ուստյանը։